Լիբիայի ներքին խնդիրրները պետք է լուծեն լիբիացիները, հայտարարել է Պենտագոնի ղեկավարը![]() 24 մարտի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի ներքին խնդիրները պետք է լուծեն լիբիացիները, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը: «Ես կարծում եմ, որ եթե կա միջնորդական գործողությունների անհրաժեշտություն, եթե կա դեր, որը հարկավոր է կատարել, ապա դա պետք է անեն իրենք լիբիացիները: Վերջին հաշվով, լիբիացիներն իրենք պետք է լուծեն այդ խնդիրը: Սա նրանց երկիրն է»,-ասել է Գեյթսը Եգիպտոս այցելության ժամանակ: Ըստ Պենտագոնի ղեկավարի, ապստամբներին ու Քադաֆիին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ցանկացած փորձ անօգուտ կլինի: Նա հավելել է նաև, որ ոչ ոք չի կարող կանխատեսել Լիբիայում ռազմական գործողության ելքը: Այժմ գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան: Ռազմական գործողության ընթացքում 160 հրթիռ է արձակվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |