Արցախ ուղևորվող ինքնաթիռների ոչնչացումը կնշանակի պատերազմի սկիզբ, հայտարարել է Կիրո Մանոյանը![]() 24 մարտի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հիմարություն կանի, եթե իսկապես ոչնչացնի քաղաքացիական ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդանավակայանում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Արցախ ուղևորվող ինքնաթիռների ոչնչացումը կնշանակի տարածաշրջանում նոր պատերազմի սկիզբ: «Մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանը կգնա այդ քայլին, այդ մասին սպառնալիքներն արդեն վտանգավոր են, և միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է քննադատեն Ադրբեջանի այդ հայտարարությունները»,- ասել է Մանոյանը: Նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը քննադատել է ադրբեջանական կողմի հայտարարությունը և նշել, որ դեպի Արցախ թռչող քաղաքացիական ինքնաթռիները ոչնչացնելու սպառնալիքն անընդունելի է: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել է Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |