Կիրո Մանոյան. Ադրբեջանը հազիվ թե Արցախում պատերազմ սկսի, քանի որ ամենևին վստահ չէ, որ կհաղթի![]() 24 մարտի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը քիչ հավանական է համարում այն, որ Ադրբեջանը բանակցությունների արդյունքում կհամաձայնվի Ղարաբաղի անկախ կարգավիճակի հետ: «Դա քիչ հավանական է: Ադրբեջանը, հնարավոր է, կհամաձայնվի Ղարաբաղի անկախության հետ, եթե Հայաստանի հետ ստորագրի պայմանագիր, որն անբարենպաստ կլինի հայկական կողմի համար»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Մանոյանը: Ինչպես հայտարարել է «Հայ դատի» ղեկավարը, հենց այդ պատճառով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար: Խոսելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին` նա հայտարարել է, որ բանակցություններում առաջընթաց չկա, բայց գործընթացն օգնում է հրադադարի ռեժիմի պահպանմանը: Բացի դրանից, ղարաբաղյան հակամարտության 3 հիմնական սկզբունքները մշակվել են հենց խաղաղ բանակցությունների արդյունքում: «Մենք համաձայն չենք 6 քայլերի հետ, որոնք նախատեսված են Մադրիդյան սկզբունքներով, քանի որ համարում ենք, որ այդ քայլերը չեն համապատասխանում տարածաշրջանում ստեղծված իրականությանը»,- ասել է Մանոյանը: Ինչ վերաբերվում է Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, Կիրո Մանոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորությունը փոքր է, քանի որ Բաքուն վստահ չէ իր հաղթանակի մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |