Կարեն Գևորգյան. Առանց արտահանման ծավալների աճի Հայաստանի տնտեսության դինամիկ աճն անհնար է24 մարտի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Առանց արտահանման ծավալների աճի անհնար է ապահովել Հայաստանի տնտեսության դինամիկ աճ»,- մարտի 24-ին արտահանման առաջին ուղեցույցի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Կարեն Գևորգյանը: Նրա խոսքերով, այդ ոլորտում շատ խնդիրներ կան, մասնավորապես, արտաքին շուկաների մատչելիությունը և դրանց գերբեռնվածությունը, լոգիստիկան, տեղափոխությունը: Գևորգյանի խոսքերով, հայ արտահանողների համար խնդիրներից մեկը միասնական տեղեկատվական բազայի բացակայությունն է, ուստի «այդ ուղեցույցը յուրահատուկ պատուհան կհանդիսանա, որը կօպտիմալացնի արտահանման ողջ գործընթացը»: Նա հաղորդել է, որ արտահանման ուղեցույցը բոլոր ցանկացողների համար մատչելի կլինի տպագիր և էլեկտրոնային տարբերակով, իսկ հայ ձեռնարկատերերը կարող են այն անվճար ստանալ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնում: Ուղեցույցը մշակվել է Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և Եվրոպական միության խորհրդատվական խմբի համատեղ նախաձեռնությամբ` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Նյութը նախապատրաստվել է ՀՀ օրենսդրության և երկրում առկա գործարարության փորձի հիման վրա` ներառելով արտահանմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների քայլ առ քայլ կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ: Իր հերթին, AEPLAC ղեկավար Ալեքսեյ Սեկարևը նշել է, որ ուղեցույցը թույլ կտա հայ ձեռնարկատերերին դուրս գալ արտաքին շուկաներ և մեծ շահույթ ստանալ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |