GeoProMining Gold ընկերությունն առանց թույլտվության շինարարություն է իրականացնում Սոտք գյուղում![]() 24 մարտի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - GeoProMining Gold ընկերությունը, որը ձեռնամուխ է եղել Սոտք գյուղում ոսկու հանքաքարի մանրացման սարքի տեղադրման շինարարությանը, գյուղում շինարարություն իրականացնելու թույլտվություն չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը: «Ընկերության տնօրենը և գլխավոր ինժեները հաղորդել են, որ շինարարությունը սկսվել է փետրվարի 15-ին և ավարտվելու է հուլիսին: Սակայն շինարարության նախագիծը պատրաստ է լինելու միայն մարտի 25-ին»,- ասել է Սանասարյանը և հավելել, որ, ըստ էության, շինարարությունը սկսվել է առանց նախագծի: Նրա խոսքերով, Սոտքում արդյունահանվելու է 12 մլն տոննա հանքաքար, որի արդյունքում թափոնների քանակը կազմելու է 250 մլն տոննա: «Ստացվում է, որ 1 տոննա հանքաքար արդյունահանելու դեպքում թափոնների քանակը կազմում է 25-30 տոննա: Դրանք դատարկ ապարներ են, քանի որ չեն պարունակում ոչ արծաթ, ոչ այլ թանկարժեք մետաղներ, այլ արսենիում, կալիում, ծծումբ, նիկել և այլ ծանր մետաղներ»,- ասել է Սանասարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |