Խաչատրյան Տրիոն ելույթ կունենա Ավստրալիայում, ծրագրում` հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին և 7-ին Սիդնեյի (Ավստրալիա) Independent Theatre-ում տեղի կունենան Խաչատրյան Տրիոյի համերգները: Համերգի ժամանակ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների երաժշտական ստեղծագործություններ: Համերգը կազմակերպվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (RGBU) կողմից` Ավո և Ժակլին Թևանյանների աջակցությամբ: Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |