«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանին![]() 25 մարտի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կայցելեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը շարունակում է մարտի 15-ին Ազատության հրապարակում սկսած անժամկետ հացադուլը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Մենք անպայման կայցելենք մեր գործընկերոջը, կհաղորդենք նրան Գագիկ Ծառուկյանի հորդորը՝ դադարեցնել հացադուլը և վերադառնալ խորհրդարանական աշխատանքին»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ «Բարգավաճ Հայաստանը» հարգում է «Ժառանգության» առաջնորդի որոշումը:- Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |