«Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը ԱԺ աշխատանքին կապված չէ նրանց առաջնորդի հացադուլի հետ![]() 25 մարտի 2011 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը ՀՀ ԱԺ աշխատանքին կապված չէ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հետ: Այդ մասին լրագրողներին Ազատության հրապարակում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է, որ «Ժառանգությունը» շարունակելու է իր պայքարը բոլոր հնարավոր միջոցներով ինչպես հրապարակում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից»,- ասել է նա: Հովհաննիսյանի խոսքերով, «Ժառանգության» պատգամավորների մասնակցությունը խորհրդարանի աշխատանքին որոշվելու է խմբակցության նիստում, և կարելի է սպասել, որ «Ժառանգության» պատգամավորները շարունակելու են իրենց աշխատանքը խորհրդարանում` այն չկապելով նրա հացադուլի հետ: Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |