Բաքուն պատմել է ՄԱԿ-ի երկրներին «հայերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանության սարսափելի պատմությունը»![]() ![]() PanARMENIAN.Net - 9-ամյա Ֆարիզ Բադալովի մահվան առնչությամբ այդպես էլ ԵԱՀԿ, ԵՄ և ԱՄՆ կողմից «հայերի դատապարտմանը» չհասնելով՝ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ՝ հույս ունենալով, որ գոնե այնտեղ մի բանաձև կընդունեն, որը «կդատապարտի հայերի կողմից ադրբեջանցի երեխայի սպանությունը»: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Աղշին Մեհտիևը նամակ է հղել ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին: Նամակում բացի «սպանության» մանրամասներից նշվում է նաև, որ Ադրբեջանը «բազմիցս է հայտարարել, որ հայերը, պարբերաբար խախատելով հրադադարը, հարձակվում և սպանում են ոչ միայն ադրբեջանցի զինծառայողների, այլ նաև խաղաղ բնակիչների»: Ուղերձում չի ասվում այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ամեն օր գնդակոծում են հայկական դիրքերը, ինչը հաճախ հանգեցնում է հայ զինծառայողների մահվան, մարտի 15-16-ին հայկական մանկապարտեզների, դպրոցների ու մեքենաների գնդակոծության մասին: Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը վերլուծել են միջադեպը՝ քարը քարին չթողնելով ադրբեջանական մեղադրանքներից, սակայն, Բաքուն շարունակում է համառորեն պնդել, որ Բադալովը «սպանվել է»: Չի բացառվում, որ Մեհտիևի նամակը կարող է հանգեցնել ՄԱԿ-ի հերթական բանաձևի ընդունման: Սակայն, դրանից ոչինչ չի փոխվի, գուցե միայն Բաքուն նույն կերպ խախտելով հրադադարի ռեժիմը, արդեն հղում կանի ՄԱԿ-ի բանաձևի վրա: Արդյունքում հասկանալի է դառնում, թե ինչու է Ադրբեջանն այդքան ձգտում փոխել կարգավորման ձևաչափը և տեղափոխել այն ՄԱԿ: Դա ուղղակի կազատի նրա ձեռքերն ու այն ժամանակ պատերազմը Ղարաբաղում իրոք կարող է իրական դառնալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |