Հայաստանի խորհրդարանի խոսնակը խիստ անհանգստացած է հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով![]() 25 մարտի 2011 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, և կոչ արել նրան դադարեցնել հացադուլն ու վերադառնալ աշխատանքին խորհրդարանում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խիստ անհանգստացած է Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակով և հայտնել, որ խորհրդարանական ամբիոնը լավագույն տեղն է բողոքն արտահայտելու և քննարկումներ վարելու համար: Խոսնակը մտահոգություն է հայտնել նաև խորհրդարանի աշխատանքներին «Ժառանգության» պատգամավորների չմասնակցելու կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանին ուղեկցում էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները: Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել խոսնակին գործընկերական և մարդկային վերաբերմունքի համար: Նա հայտնել է, որ «Ժառանգությունը» տարաձայնություններ ունի գործող իշխանության հետ, և որ կուսակցությունը մտադիր է շարունակել իր պայքարը բոլոր մեթոդներով` ինչպես խորհրդարանում, այնպես էլ Ազատության հրապարակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |