Արցախում գտնում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ղարաբաղյան հակամարտությունը լուծելիս պետք է հիշի Կոսովոյի մասին![]() 25 մարտի 2011 - 21:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցն ի սկզբանե չի կարող հավակնել լիարժեք օբյեկտիվության, քանի որ գնահատման առաքելությունն այդպես էլ չայցելեց Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներ: Ադրբեջանն արդեն օգտագործում է միակողմանի եզրակացություններն իր քարոզչական նպատակների համար, ինչը չի նպաստում հակամարտության տարածաշրջանում լարվածության նվազմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Արցախի Արտաքին քաղաքական և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքով, ամբողջական զեկույցի փակ բնույթը թույլ չի տալիս լիարժեք գնահատական տալ դրա բովանդակությանը: «Զեկույցի հրապարակված ռեզյումեում փաստաթղթի հեղինակները հայտարարում են ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրա հետ դժվար է չհամաձայնել: Կարևոր է, որպեսզի ստատուս-քվոյի փոփոխությունը տեղի ունենա դրական հունով և ադրբեջանական զինված ագրեսիայի վերսկսման չհանգեցնի: Ստեղծված իրադրության դրական փոփոխությունը հնարավոր է ԵԱՀԿ-ից միջազգային միջնորդների կողմից Բալկաններում և Կովկասում հակամարտության լուծման նախադեպերի, ինչպես նաև միջազգային իրավունքի նորարարության` Կոսովոյի անկախության հռչակման իրավաչափ լինելու վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպը ունեցող որոշման կիրառման դեպքում: Մինչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են կարգավորման հիմնարար սկզբունքների կամ այլ «մադրիդյան սկզբունքների» շուրջ, փոխզիջումային լուծմանը հասնելը չափազանց խնդրառատ է»,- ընդգծել է Մայիլյանը: 2008 թվականի փետրվարի 17-ին Ալբանիայի իշխանությունները միակողմանի կարգով` ԱՄՆ և ԵՄ մի շարք երկրների աջակցությամբ հռչակեցին իրենց անկախությունը Կոսովոյից: Ընդհանուր առմամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են աշխարհի 75 երկրներ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դը Բրիշամբոյին ներկայացրել են դաշտային գնահատման առաքելության հաշվետվությունը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրադրության մասին: Հաշվետվությունը վկայում է այն մասին, որ գնահատման առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչները «չեն նկատել» Արցախի ակտիվ զարգացող ենթակառուցվածքները, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացումը: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, զեկույցում մասնավորապես ասվում է, որ այցելելով Ղարաբաղի հարակից տարածքներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միայն «հակամարտության աղետալի հետևանքներն ու խաղաղ կարգավորման հասնելու ձախողում» են տեսել: «Նախքան հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերն այսօր գրեթե ամբողջությամբ ավերված են: Թեև հավաստի տվյալներ չկան, Լաչինի և Քելբաջարի քաղաքներում ու փոքր ավաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ»,- ասվում է զեկույցում: Զեկույցում նշվում է նաև, որ համանախագահներն արձանագրել են, որ այդ շրջաններում 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել: Համանախագահներին անգամ հաջողվել է առանց որևէ փաստաթղթերի անձանց «հայտնաբերել» և կոչ են արել լուծել այդ մարդկանց խնդիրները: Համանախագահների կարծիքով, այդ տարածքներում տիրող «դաժան իրականությունը» խոսում է ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին, և «միայն հակամարտության խաղաղ լուծումը կարող է լավ հեռնկար դառնալ այդ տարածքներում բնակվող մարդկանց և նրանց համար, ովքեր հետագայում կարող են բնակություն հաստատել այդտեղ»: Ավելին, ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները կողմերին կոչ են արել «այդ տարածքներում խուսափել ցանկացած գործունեությունից և ապահովել գերեզմանատների ու կրոնական օբյեկտների պահպանությունը»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հետագա առաքելություններն անցկացնել ղարաբաղյան հակամարտությունից տուժած այլ շրջաններում և այդ առաքելություններում ընդգրկել համապատասխան միջազգային հաստատություններից փորձագետների, որոնք կմասնակցեն խաղաղ կարգավորման իրականացմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |