Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է 3,7 մլրդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերության» երկրների էներգետիկ հատվածում![]() 25 մարտի 2011 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը ծրագրում է 3,7 մլրդ եվրո ներդնել «Արևելյան գործընկերության» երկրների էներգետիկ հատվածում, հեռահաղորդակցության և ենթակառուցվածքային նախագծերի մեջ: Այդ մասին տնտեսական զարգացման և առևտրի նախարարության ու ԵՆԲ միջև արձանագրության ստորագրման ժամանակ հայտնել է ԵՆԲ փոխնախագահ Եվա Շրայբերը, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան: «Մեր արևելյան հարևան երկրների համար մենք 3,7 մլրդ եվրո գումարի լրակազմ ունենք, որը ցանկանում ենք ներդնել էներգատեխնիկական կառույցի, հեռահաղորդակցության, տրանսպորտի, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքի մեջ: Մենք նաև առանձնահատուկ կանալ ունենք 1,5 մլրդ եվրոյի չափով: Սա գիծ է մասնավոր ներդնողների, մասնավորապես` Եվրոպական Միության երկրներից արտասահմանյան ուղղակի ներդրումների համար, բայց դրանք կարող են օգտագործվել նաև Ուկրաինայում: Ի համալրումն դրան մենք վերջերս հիմնադրված Տեխնիկական աջակցության հիմնադրամ ունենք, որը լրացուցիչ ծառայություններ կմատուցի ֆինանսավորման աջակցությանը, մասնավորապես այնպիսի նախագծերում, որոնց մասնակցում է Ուկրաինան»,- ասել է Շրայբերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |