Ինքնաթիռներ ոչնչացնել սպառնացող Բաքուն, չստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, որոշեց նահանջել![]() ![]() PanARMENIAN.Net - Կարճատև լռությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց արձագանքել Ստեփանակերտ շարժվող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու` Բաքվի սպառնալիքների շուրջ բարձրացած աղմուկին: Անգամ միշտ Ադրբեջանին սատարող Ամերիկայի կողմից Բաքվի հասցեին հնչած քննադատությունից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը որոշեց արդարանալ` հայտարարելով, որ «հենց հայկական զինված ուժերն են Ղարաբաղի երկնքում ոչնչացրել քաղաքացիական և հումանիտար բեռներ տեղափոխող քաղաքացիական ուղղաթիռները»: Ադրբեջանը, հասկանալով, որ այդ սպառնալիքներով չափն անցել է, որոշեց նահանջել և փորձեց իր չմտածված հայտարարությունները ներկայացնել որպես «արդարություն» կամ որպես վրեժ ոչնչացված առասպելական ուղղաթիռների դիմաց: Բոլորովին չի բացառվում, որ Ադրբեջանը վախեցավ իր ինքնավստահությունից` Ստեփանակերտից ստանալով հստակ, միանգամայն միանշանակ մի ուղերձ` Ղարաբաղ շարժվող անգամ մեկ ինթնաթիռ ոչնչացնելու փորձը Բաքվի համար լի է անկանխատեսելի հետևանքներով, իսկ դրանք Ադրբեջանին բոլորովին պետք չեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |