Յուսուֆ Ղալաչօղլու. Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան պետք է համագործակցի Իրանի և Ռուսաստանի հետ26 մարտի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է խելքի գա ու իր արտաքին քաղաքականությունն ուղղի Ռուսաստանի, Իրանի ու թրքական պետությունների կողմը: Այդ մասին հայտարարել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախկին ղեկավար, Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավորության թեկնածու Յուսուֆ Ղալաչօղլուն՝ ելույթ ունենալով «Վերջին գործընթացները Մերձավոր Արևելքում և Բալկաններում» խորհրդաժողովում: Ըստ նրա, ժամանակն է, որպեսզի պաշտոնական Անկարան հրաժարվի ԵՄ-ին անդամակցությունից: «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Թուրքիան այդպես կառչել Եվրոպայի փեշից, երբ վերջինս անկում է ապրում և 10 տարուց կարող է հայտնվել կոլապսի մեջ: Հենց այդ պատճառով Թուրքիան պետք է խելք հավաքի ու նոր դաշինք կազմի Ռուսաստանի, Իրանի ու թրքական պետությունների հետ»,-ասել է նա՝ հավելելով, որ վատ չէր լինի, եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության գար Իրանի ու Ռուսաստանի հետ, գրում է Sondakika-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |