Ադրբեջանը Ստամբուլում կայանալիք ցուցահանդեսում 75 տեսակի սպառազինություն կներկայացնի26 մարտի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կմասնակցի մայիսի 10-ից 13-ը Ստամբուլում կայանալիք IDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: Ցուցահանդեսում կներկայացվի պաշտպանական նշանակության ապրանք և զինամթերք, որն արտադրվել է Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում: Բացի դրանից, ցուցահանդեսին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պետական սահմանամերձ ծառայությանը և այլ ռազմական կառույցներին: Այսօրվա դրությամբ 438 ընկերություններ տարբեր երկրներից հաստատել են իրենց մասնակցությունը ցուցահանդեսին: Դրանք մեծ մասամբ թուրքական ընկերություններ են: Ինչպես ԱՊԱ-ին հաղորդեցին Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, Ադրբեջանը մտադիր է IDEF-2011 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում 75 անուն պաշտպանական նշանակության արտադրանք ներկայացնել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |