Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց 0:0 հաշվով![]() 26 մարտի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան լեփլեցուն մարզադաշտում: Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստներից ուժգին հեռահար հարվածով աչքի ընկավ Մարկոս Պիզելին, սակայն Իգոր Ակինֆեևը մեծ դժվարությամբ կարողացավ հեռացնել գնդակը: Վարդան Մինասյանի սաներն սկզբնական րոպեներին շատ էին գրոհում, իսկ Յուրա Մովսիսյանը փորձում էի առավել սրել այդ գրոհները: Շատ վտանգավոր իրադրություն ստեղծվեց, երբ Սարգիս Հովսեփյանը, փորձելով հեռացնել գնդակը, քիչ մնաց սեփական դարպասներին գոհ գրանցեր, սակայն Բերեզովսկին փրկեց իրադրությունը: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում ռուսները սկսեցին առավել ակտիվ խաղալ` իրացնելով 10 անկյունային հարված, բայց Բերեզովսկու դարպասն անսասան մնաց: 33-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը դեղին քարտ ստացավ, տուգանային գծի մոտ խոտածածկին տապալելով Կոնստատին Զիրյանովին: Տուգանային հարվածը իրացրեց Սերգեյ Իգնաշևիչը, սակայն հայկական պատը ճշգրիտ աշխատեց: Առաջին խաղակեսի ավարտին գնդակի համար պայքարն առավել ակտիվացավ, սակայն այդպես էլ որևէ գնդակ չգրանցվեց: Խաղացողները գնացին ընդմիջման 0:0 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |