Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ռուսաստանի հետ խաղում մեկ միավոր վաստակեց սեփական հարկի տակ![]() 26 մարտի 2011 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբում Վարդան Մինասյանը կիսապաշտպան Էդգար Մալաքյանին փոխարինեց հարձակվող Էդգար Մանուչարյանով: Ռուսաստանի հավաքականի դարպասի մոտ ամենավտանգավոր պահը ստեղծվեց 52-րդ րոպեին, երբ գնդակը շատ փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով, և երկրպագուների մեծ մասն արդեն պատրաստ էր «գոլ» գոչել: 57-րդ րոպեին Մարկոս Պիզելիին փոխարինման դուրս եկավ Արթուր Եդիգարյանը, ով շատ արագ մտավ խաղի մեջ, սակայն նրա հարվածը ձախ կիսադաշտից ճշգրիտ չէր: Մինասյանն արդեն 3 փոխարինում էր կատարել, երբ Ադվոկատը դեռ ոչ մի հատ չէր արել. Արտակ Եդիգարյանը փոխարինեց Լևոն Հայրապետյանին: Հայկական դարպասի մոտ վտանգավոր պահերի հեղինակներ դարձան Սեգեյ Իգնաշևիչը և Ալեքսանդր Կերժակովը: Բերեզովսկին ողջ խաղի ընթացքում բարձունքի վրա էր: Ադվոկատն առաջին փոխարինումը կատարեց 78-րդ րոպեին, հզորացնելով հարձակումը` դաշտ հանելով Պավել Պոգրեբնյակին: Հայկական հավաքականի երկրորդ դեղին քարտը այսօր վաստակեց Էդգար Մանուչարյանը: Խաղի վերջին րոպեներին Անդրեյ Արշավինին փոխարինեց Դինիյար Բելյալետդինովը և խաղը շարունակվեց մինչև վերջին վայրկյանը փոխադարձ գրոհներով: Արդյունքում խաղն ավարտվեց 0:0 և Ռուսաստանը 10 միավորով շարունակում է գլխավորել B խումբը: Հայաստանի հավաքականը ժամանակավոր հայտնվեց խմբի 2-րդ տեղում` 8 միավորով: B խմբի մյուս երկու հանդիպումները կկայանան մարտի 26-ին երևանյան ժամով 23:00 և 23:30: Անդորան կհյուրընկալի Սլովակիային, իսկ Մակեդոնիան խաղ կանցկացնի Իրլանդիայում: Սլովակներն ու իրլանդացիները 7 միավոր ունեն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |