Դիկ Ադվոկատ. Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, բայց հայերն իրենց դարպասն անառիկ պահեցին![]() 26 մարտի 2011 - 21:29 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցած Հայաստան-Ռուսաստան զրոյական հաշվով ֆուտբոլային խաղից հետո Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել և հզոր խաղ ցուցադրեցին: «Ռուսաստանը շատ պահեր ունեցավ, երբ ֆուտբոլիստները կարող էին հաջողության հասնել, սակայն վերջին հարված ամեն անգամ չէր ստացվում: «Ոչ ոքի»-ն նորմալ հաշիվ է: Արտագնա 4 խաղերից 3-ում մենք հաջող ենք խաղացել և դա նորմալ է: Այս խաղից, սակայն, ես դժգոհ եմ, մենք շատ հաջող պահեր ստեղծեցինք, սակայն գոլ այդպես էլ չգրանցվեց. հայերն ամեն ինչ արեցին դարպասը անառիկ պահելու համար»,- նշեց Ադվոկատը: Նրա կարծիքով, մարտավարության տեսանկյունից ռուսները լավ խաղացին: «Նրանք վերահսկում էին խաղը, իսկ հայ ֆուտբոլիստներտ ագրեսիվ էին գործում: Թիմը 100 տոկոսվ աշխատում էր, սակայն ոչ բոլորն էին ֆիզիկապես պատրաստ խաղին: Խաղի վերջում արդեն երկու թիմերն էլ հոգնած էին»,- նշեց հոլանդացի մարզիչը: Ադվոկատը նաև հայտնեց, որ հունիսի 4-ին նախատեսված պատասխան հանդիպումը հնարավոր է Սանկտ-Պետերբուգում անցնի: Հայաստանից Ռուսաստանի հավաքականը կուղևորվի Կատար, որտեղ մարտի 29-ին այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպում կանցկացնի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |