Դերասան Օնիկ Կեցոյանը մասնակցում է Աթենքի գլխավոր ներկայացումներից մեկին![]() 28 մարտի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Շուրջ մեկ ամիս է, ինչ Աթենքի կենտրոնում բեմադրվում է մի համարձակ թատերական ներկայացում, որի գլխավոր դերում հանդես է գալիս հայ երիտասարդ դերասան Օնիկ Կեցոյանը: «Սիներգիո» թատերասրահում ապաստանյալների և գաղթականների մերօրյա կյանքը բեմադրել է հույն ռեժիսոր Խրիստոս Ստրեպկոսը: «Խայտաբղետ թութակ» պիեսը ներկայացնում է երեք գաղթականների առօրյան, ովքեր ցածր աշխատավարձի, ռասիզմի ու խտրականության, հանցագործության և գետոյական կյանքի ամենօրյա գոյապայքարի մեջ են: Երեք գաղթականներին միացնողը մի խանութում վաճառվող «Խայտաբղետ թութակ»-ն է, որի տերն էլ, պատահաբար, տեղացի մի հայ կին է` Մելինան: Թատերական ներկայացումը շարունակվելու է մինչև Զատիկի տոները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |