Իսրայելը փորձնական կերպով գործարկեց հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը

Իսրայելը փորձնական կերպով գործարկեց հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը

PanARMENIAN.Net - Իսրայելի ՌՕՈւ-ն գործարկել է «Երկաթե գմբեթ»համահրթիռային պաշտպանության նոր համակարգը երկրի հարավում` Բեեր Շևա քաղաքից ոչ հեռու, հաղորդում է Agence France-Presse-ը: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի խոսքերով, «Երկաթե գմբեթը» դեռ գտնվում է ստեղծման փորձնական փուլում և ընդունակ չէ ապահովել երկրի տարածքի լիակատար պատպանությունը հրթիռային հարձակումից:

Իսրայելի ռազմաօդային ուժերը ձեռք են բերել «Երկաթե գմբեթի» երկու մարտկոցներ: Դեռ հայտնի չէ, թե որտեղ է գործարկվելու երկրորդը: Երկու պատվիրված մարտկոցները պահվել են Իսրայելի կենտրոնական մասի ՌՕՈՒ բազաներից մեկում: Ի սկզբանե նախատեսվում էր հակահրթիռային համակարգը գործարկել 2010-ի ամռանը, սակայն հետո այդ ժամկետը տեղափոխվել է 2011-ի առաջին եռամսյակ:

Իսրայելը մտադիր է ձևավորել ՀՕՊ բազմաշերտ համակարգ, որի մեջ, «Երկաթե գմբեթից» բացի, մտնելու են նոր հակառմբանետային «Նետ-3» (Arrow-3) հրթիռները և «Պրաշչա Դավիդա» (David's Sling) հակահրթիռային համալիրները, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---