Պիեռ Ֆատտուշը միաձայն ընտրվել է Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի նախագահ![]() ![]() PanARMENIAN.Net - Բեյրութում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի հիմնադիր անդամների երկրորդ հանդիպումը: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին պաշտոնական գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային գործընթացներն ավարտելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ասոցիացիան իր անդամների մեծ ներուժի եւ ակտիվ գործունեության շնորհիվ ավելի կխորացնի եւ կընդլայնի հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները տարբեր փոխշահավետ ոլորտներում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի նախագահ միաձայն ընտրվել է հայտնի գործարար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Պիեռ Ֆատտուշը: Ընտրվել են նաեւ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամները: Լիբանանում Հայաստանի դեսպանին առաջակվել է ասոցիացիայի պատվավոր նախագահի պաշտոնը: Քննարկվել եւ ուրվագծվել են նաեւ ասոցիացիայի հետագա գործունեության առանցքային ուղղությունները: Ստեղծվել է աշխատանքային խումբ, մայիսի սկզբին կազմակերպվելիք պաշտոնական միջոցառմանն առնչվող աշխատանքները համակարգելու նպատակով: Ասոցիացիայի գլխավոր նպատակն է զարգացնել եւ ընդլայնել Լիբանանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առեւտրատնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ բացահայտել նոր հնարավորություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով: Պիեռ Ֆատտուշը միաձայն ընտրվել է Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի նախագահ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |