Իրավիճակը Դամասկոսում հանգիստ է, սիրիահայ համայնքում հավաստիացնում են, որ իրենց ոչինչ չի սպառնում28 մարտի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը Դամասկոսում հանգիստ է, հայ համայնքում հավաստիացնում են, որ իրենց ոչինչ չի սպառնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանը: «Դամասկոսում անկարգություններ չկան, դասերը դպրոցներում ու համալսարաններում ընթանում են սովորականի պես: Ես այժմ պատրաստվում եմ դասախոսության գնալ համալսարան»,-ասել է նա: Ըստ Արիսյանի, համայնքից ոչ ոք մտադիր չէ լքել Սիրիան: «Մենք գիտենք, որ շուտով բարեփոխումներ կիրականացվեն պետական կառավարման համակարգում և այն ժամանակ իրավիճակն առավել հանգիստ կդառնա: Հայերի համար տվյալ դեպքում ոչինչ չի փոխվի՝ մենք հանգիստ ապրում ենք և սատարում ենք նախագահ Բաշար ալ-Ասադին»,-ասել է Արիսյանը: Սիրիայում հայերն ունեն դպրոց, գործող եկեղեցիներ, գործող կազմակերպություններ: Այդ արտոնությունները տարածվում են միայն հայ փոքրամասնության վրա, մյուս ազգային փոքրամասնությունները նման արտոնություններ չունեն: Սիրիայում հայերի քանակը հասնում է 100 հազարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |