Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը կդառնա ազգությամբ հայ Դարոն Աջեմօղլուն

Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը կդառնա ազգությամբ հայ Դարոն Աջեմօղլուն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը կդառնա ազգությամբ հայ Դարոն Աջեմօղլուն: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել Թուրքիայի ԱԳՆ-ում հավաստի աղբյուրներից: Դարոն Աջեմօղլուն տնտեսագիտության պրոֆեսոր է Ստամբուլից, որը ղեկավարում է տնտեսագիտության ամբիոնը MIT-ում: Նա նաև ղեկավարում է մասնագետների այն խումբը, որը երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի տնտեսության ոլորտում հետազոտությունների համար:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց, թե չի բաժանում երկրները բարեկամ ու թշնամի երկրների: «Մենք ունենք բարեկամներ և պոտենցիալ բարեկամներ: Հայաստանը Թուրքիայի համար պոտենցիալ բարեկամ է»,-ասել է Դավութօղլուն:

Մարտի 3-ին Թուրքիայի պետական խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն Թուրքիայի հայազգի քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլին կարող է աշխատել Թուրքիայի պետական կառույցներում: Ներկայումս Հալեպլին աշխատում է Թուրքիայի ԱԳՆ աշխատակազմում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---