Թուրք բժիշկները գիտական փորձերի անվան տակ կտտանքների են ենթարկում նյարդային հիվանդ զինվորներին29 մարտի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Անկարայի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայում զինծառայողների նյարդային հիվանդությունները բուժում են էլեկտրաշոկով և այլ արգելված մեթոդներով: Նյարդային հիվանդություններով տառապող 20 զինծառայողներ փորձերի են ենթարկվել առանց այդ զինվորների կամ նրանց ազգականների համաձայնության: Թուրքական KanalTurk կայքը երկու զինվորների է ցույց տվել, որոնց տանջել են էլեկտրաշոկով` հետևելով նրանց արձագանքին: Հիվանդանոցում տեսաձայնագրությունը կատարվել է 2008 թվականին, իսկ արդեն 2009-ին Ֆլորենցիայում նյարդաբանների կոնգրեսում ներկայացվել են Թուրքիայում նյարդային հիվանդություններով տառապողների բուժման մասին տվյալները: Անմարդկային փորձերի արդյունքները ներկայացվել են որպես գիտական աշխատանք: Ներկայումս այդ փորձերի վերաբերյալ տեսանյութն արգելափակված է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |