Հրանտ Դինքը ժամանակին հայտարարել է, որ Թուրքիան միշտ որպես սպառնալիք է դիտարկել հայերին![]() 29 մարտի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - 2007թ. հունվարի 30-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեբորա Ջոնսը ԱՄՆ պետդեպարտամենտին է հաղորդել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հետ հանդիպման մանրամասները, որ տեղի է ունեցել 2006թ. նոյեմբերի 14-ին: «Իրավապաշտպան Հրանտ Դինքի ողբերգական մահը մեծ կորուստ է Թուրքիայի համար: Դեսպանատան աշխատակիցները հաճախ էին հանդիպում Դինքի հետ: Նման վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2006թ. նոյեմբերի 14-ին, երբ Դինքը հանդիպեց ԱՄՆ Աշխարհում կրոնի ազատության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Դինքը շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ նշելով, որ բացասական պատմական հիշողությունների աղբյուրը ավելի շատ ազգայնամոլությունն է, քան կրոնը»: «Թուրքիան երբեք չի դիտարկել ազգային փոքրամասնություններին որպես իր քաղաքացիներ: 60 հազար հայերը շարունակում են ապրել որպես երկրորդ կարգի մարդիկ: Թուրքական պետությունը հայերին միշտ ընկալել է որպես սպառնալիք սեփական անվտանգությանը, սակայն այսօր հայերի քանակն այնքան է նվազել, որ նրանք այլևս վտանգավոր չեն: Ստեղծված իրավիճակը Թուրքիան փորձում է օգտագործել իր շահերից ելնելով: Այսօր նույնիսկ համայնքը որպես այդպիսին իրավունքներից զուրկ է»,-ասել է Դինքը ԱՄՆ դեսպանի ներկայությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |