Ռուզան Առաքելյանն առաջարկում է արգելել սահմանամերձ հողերի վաճառքն արտասահմանցիներին![]() 29 մարտի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն առաջարկում է խստացնել արտասահմանցիներին Հայաստանի սահմանամերձ հողերի վաճառքի պայմանները: Պատգամավոր Առաքելյանը շարունակում է աշխատել Հայաստանի Հողային օրենսգրքով նախատեսված օրենսդրական փոփոխությունների վրա: Նա առաջարկում է փոփոխություններ կատարել, որոնց համաձայն արտասահմանցիներին կարգելվի Հայաստանի սահմանամերձ գոտիներում գտնվող հողամասեր գնել: «Այն երկրներում, որտեղից Հայաստանում հողամասեր գնելու նպատակով ժամանում են արտասահմանցիները, սահմանամերձ հողերի վաճառքը հիմնականում արգելված է, օրինակ` Իրանում, Թուրքիայում, մի շարք եվրոպական երկրներում: Հայաստանն այսօր շատ գրավիչ երկիր է դարձել ոչ միայն եվրոպացիների, այլև իրանցիների, այդ թվում` ադրբեջանական արմատներով իրանցիների համար, որոնք մեծ հաճույքով անշարժ գույք և հող են ձեռք բերում Հայաստանում: Խնդիրը նրանում է, որ մենք չենք պատկերացնում, թե որքան կարևոր է մեր հողերի պաշտպանությունը, և չենք կարգավորել այդ հարցն օրենսդրական մակարդակով»,- ասաց պատգամավորը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Այս համատեքստում Ռուզան Առաքելյանը բերեց Պաղեստինի ու Իսրայելի օրինակը, երբ հրեաները հողեր գնեցին Պաղեստինից` նրան կանգնեցնելով տարածքների կորստի փաստի առջև: Պատգամավորը նշեց, որ այսօր անվտանգության և պաշտպանության տեսակետից Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ տարածքները բարձիթողի վիճակում են: Ինչպես նշեց Առաքելյանը, իր կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ուղղված են ոչ թե արտասահմանյան ներդրումների դեմ, այլ ավելի շուտ Հայաստանի սահմանամերձ տարածքների պաշտպանության ամրապնդմանը: «Մենք պարտավոր ենք հենց այսօր մտածել մեր անվտանգության մասին: Չի կարելի հողեր նվիրել արտասահմանցիներին: Հողը ժողովրդի, այլ ոչ թե առանձին անձանց սեփականությունն է»,- ասաց Առաքելյանը: ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանում արգելվում է հողի վաճառքն արտասահմանցի քաղաքացիներին, բայց ոչ` իրավաբանական անձանց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |