Ռուսաստանի ԱԳՆ-ն վախենում է, որ լարվածությունը Ղարաբաղում կարող է վերաճել խոշոր հակամարտության![]() 29 մարտի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ իրավիճակը Կովկասում վատ չէ, հիմնականում այն կայուն է: Բավականին լավատեսորեն կարելի է արտահայտվել Անդրկովկասի տարածաշրջանի ինքնուրույն զարգացման հեռանկարների մասին: Այդ մասին «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Ըստ նրա, եթե վերլուծենք ռազմաքաղաքական իրավիճակը, ապա լավն այն է, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հարավային Օսեթիայի ու Վրաստանի, Աբխազիայի ու Վրաստանի սահմանում խոշոր միջադեպեր չեն եղել: «Մյուս ուղղությամբ՝ Հայաստան-Ադրբեջան գծի վրա, իրավիճակն ավելի բարդ է: Այնտեղ իրոք գրանցվում է լարվածության աճ, հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, նախորդ տարվա համեմատ: Եվ, անշուշտ, հիմքեր կան մտավախությունների համար, որ որոշ պայմաններում դա կարող է վերաճել ավելի խոշոր հակամարտության: Սակայն, դրա հետ մեկտեղ իրավիճակը Կովկասում ընդհանուր առմամբ այնքան մտահոգիչ չէ, որքան նախորդ տարի, հայտարարել է ռուս դիվանագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |