Լիտվայի ԱԳ նախարար. Դիպուկահարներին հեռացնելու առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ![]() 29 մարտի 2011 - 21:07 AMT PanARMENIAN.Net - «Դիպուկահարներին հեռացնելու մասին առաջարկները փոքր քայլեր են վստահության ուղղությամբ, ինչի մասին ես նախկինում խոսել եմ»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը: Նա հիշեցրել է, որ այցի ժամանակ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել: Նրա խոսքով, դիպուկահարները ոչ մի կողմից ոչ ռազմական հաջողություն կբերեն, ոչ էլ քաղաքական: «Հակառակը, եթե նրանց հեռացնեին, դրական արդյունք կլիներ: Ես Հայաստանին առաջարկեցի միակողմանի կարգով հեռացնել դիպուկահարներին, որպեսզի օրինակ ծառայի, սակայն մերժում ստացա, ինչպես և Ադրբեջանում: Լավ է, որ Սոչիում երկու կողմերը պայմանավորվեցին խորհրդակցություններ սկսել այն մեխանիզմի շուրջ, որը թույլ կտար հետաքննել շփման գծում տեղ գտնող միջադեպերը: Վերոհիշյալ ցավալի դեպքերից հետո ես Լեռնային Ղարաբաղում իմ ներկայացուցչին խնդրեցի ձեռնամուխ լինել այդ իրադարձությունների հետաքննությանը»,- ասել է լիտովյան դիվանագետը` ավելացնելով, որ Ադրբեջանում և Հայաստանում ինքը ծայրահեղ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ երկու կողմերը խիստ զինվում են, գրում է DELFI-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |