Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի ընտրատարածքում «Տարվա կին» տիտղոսը շնորհվել է Մարո Քեշիշյանին![]() ![]() PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը Փասադենայում հայտարարել է, որ «Տարվա կին» տիտղոսը շնորհվել է հայ համայնքի ակտիվիստ Մարո Քեշիշյանին: « Մարոն անխոնջ աշխատում է ի նպաստ հայ համայնքի, ակտիվորեն մասնակցում է բոլոր նախաձեռնություններին և միջոցառումներին»,-ասել է Շիֆը: Մարո Քեշիշյանը ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ է կրթություն ստացել, 8 տարի եղել է հայկական դպրոցի տնօրեն: 1984 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ և գլխավորել է Լոս Անջելեսի «Հոմենթմենը»: Մարո Քեշիշյանը շուրջ 20 տարի թղթակցել է Asbarez թերթին՝ գրելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին: Այժմ Մարո Քեշիշյանը Հայ օգնության միության գործադիր քարտուղարն է: Ամեն տարի, «Կանանց ամիսը պատմության մեջ» միջոցառումների ընթացքում կոնգրեսական Շիֆը պարգևատրում է 29-րդ ընտրատարածքի կանանցից մեկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |