Բակո Սահակյանը կարևորել է Արցախի երիտասարդների կապը Հայաստանի և Սփյուռքի հետ![]() 30 մարտի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել հանրապետությունում գործող երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը եւ երիտասարդների կյանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երիտասարդների հետ պարբերական հանդիպումները պայմանավորված են հասարակության եւ պետության զարգացման գործում նրանց դերակատարության շարունակական բարձրացման մեջ շահագրգռվածությամբ: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը նշել է, որ երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին պետք է նոր որակ հաղորդել, ավելի խորացնել ու ընդլայնել փոխգործակցությունը պետական եւ հասարակական հատվածների, Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ: Հանդիպմանը ներկա էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |