«Ժառանգության» վարչության քարտուղարը չի բացառում ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ միանալու հնարավորությունը![]() 31 մարտի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը չի բացառել «Ժառանգության» և ՀԱԿ-ի դաշինքի հնարավորությունն այն դեպքում, եթե ՀԱԿ-ը վերանայի իր ռազմավարությունը: Նրա խոսքերով, այդ միավորումը բխում է ոչ թե «Ժառանգության» շահերից, այլ Հայաստանի և հայ հասարակության շահերից: Նա նաև հավելել է, որ հիմա «Ժառանգության» առջև ծառացած է ոչ թե երկրորդ ընդդիմադիր ճակատը ստեղծելու, այլ միասնական ընդդիմադիր ճակատ ստեղծելու հարցը, որի մեջ կարող է մտնել նաև ՀԱԿ-ը: Հակոբյանը նշել է, որ նոր կառույցն ի տարբերություն ՀԱԿ-ի բաց է լինելու և ունենալու է «կլոր սեղանի» ձևաչափ: Կարինե Հակոբյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է փոխել ցույցերի ռազմավարությունը` խորհուրդ տալով ՀԱԿ-ին ցույցեր անցկացնել կոնկրետ հարցերի շուրջ, օրինակ, ուրանի հանքավայրերի, այլ ոչ թե մշտապես և ապարդյուն պահանջել իշխանությունների հրաժարականը: «Ցույցի պոտենցիալն իզուր կորչում է»,- ասել է նա: Այն հարցին, թե ինչու «Ժառանգությունն» ինքը չի կազմակերպում նման ցույցեր, Հակոբյանը պատասխանել է, որ կուսակցությունն այլ ռազմավարություն ունի, իսկ ՀԱԿ-ը ցույցեր անցկացնելու մեծ փորձ ունի: Միաժամանակ, նա հավելել է, որ նրա անձնական կարծիքով «Ժառանգությունը» պետք է հանրահավաքներ կազմակերպի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |