2011 թվականի մարտին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ31 մարտի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - 2011թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.9 տոկոսով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. մարտին 2010թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 111.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 115.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`103.8 տոկոս, ծառայությունների սակագներինը` 108.4 տոկոս, իսկ հունվար-մարտին 2010թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 111.1 տոկոս, 115.2 , 103.5 և 107.6 տոկոս: Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2011թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.2-2.7 տոկոս գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |