Լայզա Մինելին, Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը իրենց ներկայությամբ կպատվեն Ազնավուրին նվիրված միջոցառումը![]() 31 մարտի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Նյու Յորքում Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ տեղի կունենա Հայաստանի անկախության 20-ամյակին ու աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրին նվիրված միջոցառում: Հանդիսավոր երեկոն կվարեն հայտնի երգչուհի ու դերասանուհի Լայզա Մինելին և դերասան Էրիկ Պողոսյանը: Երեկոյի պատվավոր հյուրերը կլինեն Էլթոն Ջոնը, Սելին Դիոնը, Ատոմ Էգոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի ու Ֆրանսիայի դեսպաններն ու այդ երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ում: Հանդիսավոր միջոցառման հասույթը կուղղվի Հայաստանի միայնակ տարեցներին, այդ թվում նաև Վանաձորի տարեցների տանը, որի հիմնադիրն է Ազնավուրը: Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի Pour L’Armenie հիմնադրամի ու Հայ օգնության ֆոնդի համագործակցության 10 տարին: «Հիմնադրամն ու Ազնավուրը մեկ առաքելություն ունեն՝ օգնել Հայաստանին դառնալ բարգավաճ, ժողովրդավարական երկիր»,-ասել է ՀՕՖ-ի գործադիրր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, գրում է Mirror-Spectator թերթը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |