Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյն անձամբ բացեց իր երկրի դեսպանատունը Հայաստանում![]() 31 մարտի 2011 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միշլին Քալմի-Ռեյը Երևանում բացեցին Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը: Ելույթ ունենալով դեսպանատան բացմանը` նախագահ Միշլին Քալմի-Ռեյը նշեց, որ շուտով կլրանա հայ-շվեյցարական հարաբերությունների 20 տարին, և բնական է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն է բացվում: «Մենք վստահ ենք, որ դեսպանատան բացումը կնպաստի մեր ժողովուրդների միջև նոր կապերին: Շվեյցարիայի կառավարության համար կարևոր է նոր հարաբերությունների հաստատումը Եվրասիայի պետությունների հետ, հատկապես այնպիսի տարածաշրջանի, ինչպիսին է Հարավային Կովկասը»,- ընդգծեց Միշլին Քալմի-Ռեյը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շեշտեց, որ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի նշանակումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան վկայում է, թե որքան է Հայաստանը կարևորում իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ: Նա նշեց նաև, որ հայ-շվեյցարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են վերջին տարիներին, իսկ այս օրը կմտնի հայ-շվեյցարական բարեկամության պատմության մեջ: Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կոնստանտին Օբոլենսկին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |