Կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը![]() 31 մարտի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։ «Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի»,- ավելացրել է նա: Նրա խոսքով, անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ «Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը»,- ասել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |