Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Խաչիկ Սաֆարյանի «Հայկական» գրքի շնորհանդեսը31 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Խաչիկ Սաֆարյանի «Հայկական» գրքի շնորհանդեսը: Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Խաչիկ Սաֆարյանի գրքերը` «Բուսաբուծություն», «Այգիները լեռներում», «Թռչունները մեր բարեկամներն են», «Պտղաբուծություն բոլորի համար», «Հանրամատչելի խաղողագործություն» ու «Բույսերի զարմանահրաշ աշխարհում», «Աշխարհն իմ աքսորական» և «Հոքուներ և թանկաներ» և այլ գրքեր (11 միավոր): Շնորհանդեսի ժամանակ կցուցադրվի Խաչիկ Սաֆարյանի կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմ: «Հայկական» ժողովածուն ամփոփում է հեղինակի` անցած տասը տարիների ընթացքում հայաստանյան մամուլում հրապարակված հոդվածները, որոնք նվիրված են ամենատարբեր թեմաներին, հաղորդում է Հայաստանի Ազգային գրադարանի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |