Բաքվում հակահայկական հայտարարություններ արած Ավիգդոր Էսքինը միշտ ասում է այն, ինչի համար վճարվում է31 մարտի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ոչ միայն ֆաշիստական տրամադրություններ ունեցող ազգայնականների, այլև ավելի լայն շրջանակներում ընդունված է Իսրայելին մեղադրել սեփական ժողովրդի մեղքերի համար, հրեաներին մեղադրել բոլոր համաշխարհային աղետների համար, ճիշտ ինչպես նացիստական քարոզչության դասագրքերում»,- Բաքվում հայտնել է Ադրբեջան մամլո տուր կատարող առաջատար իսրայելյան ԶԼՄ-ների ներկայացուցիչ-լրագրողների պատվիրակության ղեկավար , քաղտեխնոլոգ Ավիգդոր Էսքինը. Նա նաև հույս է հայտնել, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հարաբերությունների հաստատումն այն բանից հետո, երբ արդարությունը վերականգնվի, նույնպես կօգնեն Իսրայելին առավել դրական երկխոսության մեջ մտնել հայկական կողմի հետ»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց աղբյուրն Իսրայելի քաղաքական շրջանակներից, Ավիգդոր Էսքինն իսրայելյան հասարակության կողմից լուրջ չի ընդունվում, նա զբաղվում է «սև PR-ով» և նկատվել է նրա կապը ՀԱՀ և այլ, ոչ պակաս տհաճ երկրների հետ: «Էսքինը ճանաչվել է այն բանի համար, որ միշտ ասում է այն, ինչի համար վճարվում է: Նա սկանդալային նյութերի հեղինակ է, որոնք ստուգելիս պարզվում է, որ օդից են վերցվել: Էսքինը բազմիցս բռնվել է կեղծ տվյալներ և «սենսացիաներ» ներկայացնելիս, որոնց հեղինակն ինքն է: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ նրան վճարել են Բաքվում, և նա խոսում է մամլո տուրի ադրբեջանական կազմակերպիչների թելադրանքով: Ընդհանրապես հրավիրված լրագրողների կեսից ավելին բաքվեցիներ են և ներկայացնում են հրատարակություններ, որոնք Իսրայելի ռուսալեզու միջավայրում ընդհանրապես վարկանիշ չունեն: Ես կոնկրետ անուններ չեմ հնչեցնելու, սակայն թերթերը, օրինակ, գրեթե չեն վաճառվում, իսկ ինտերնետ-հրատարակություններն այցելությունների քանակով զրոյին են մոտենում: Կարծում եմ, որ այսպես կոչված լրագրողները դժվար թե քաղաքական կշիռ ավելացրեցին Իսրայելին, սակայն հասցրեցին շատ բան փչացնել»,- ասել է աղբյուրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |