Մարի Յովանովիչը ընտրեց Facebook-ում հայտարարված ԱՄՆ դեսպանության լոգոյի մրցույթի հաղթողներին

Մարի Յովանովիչը ընտրեց Facebook-ում հայտարարված ԱՄՆ դեսպանության լոգոյի մրցույթի հաղթողներին

PanARMENIAN.Net - Ավարտվեց ԱՄՆ դեսպանության լոգոյի համար հայտարարված մրցույթը: Ներկայացված 22 առաջարկներից լավագույնը ճանաչվեց Գրիգորի Էյրամջյանի մշակած լոգոն, որն այսուհետ կդառնա սոցիալական ցանցերում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նոր դեմքը, հաղորդվում է դեսպանության պաշտոնական կայքէջում:

Մրցույթին մասնակցել կարող էին բոլորը և յուրաքանչյուր մասնակից իրավունք ուներ ներկայացնել միայն մեկ առաջարկ: Մարտի 18-ին ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տեղադրվեցին ստացված բոլոր առաջարկները և էջի այցելուների քվեարկության` “like”-երի ու մեկնաբանությունների հիման վրա ընտրվեցին տասը լավագույնները, ապա դեսպան Յովանովիչը այդ տասը լոգոներից ընտրեց հաղթողներին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Մենք տպավորված ենք Ձեր մտքի սլացքով ու ոգևորությամբ, որի շնորհիվ այս մրցույթը շատ հետաքրքիր անցավ». ասաց դեսպան Յովանովիչը:

Ընտրվել են նաև երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած լոգոները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---