Ռազմիկ Զոհրաբյանը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը չհամարել PR-ակցիա![]() 1 ապրիլի 2011 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները լոյալ են ինչպես «Ժառանգության», այնպես էլ ՀԱԿ-ի հանդեպ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Որպես նման վերաբերմունքի օրինակ նա նշեց այն, որ ՀԱԿ-ին մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ թույլ տրվեց մտնել Ազատության հրապարակ: «Յուրաքանչյուրը քաղաքական պայքարի իր մեթոդներն ունի, կարևորն այն, է, որ դրանք բախումների չհանգեցնեն»,-ասել է Զոհրաբյանը: Հանրապետական կուսակցության փոխնախագահը քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել ՝ նշելով, որ նման քայլեր պետք է անի ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ Զոհրաբյանը կոչ արեց այն չհամարել PR-ակցիա, քանի որ ցանկության դեպքում քաղաքական պայքարի բոլոր դրսևորումներն ու քաղաքական գործիչների հայտարարությունները կարելի է PR-ակցիա համարել: Խոսելով մտավորականների Ազատության հրապարակում շարունակվող ակցիայի մասին՝ Ռազմիկ Զոհրաբյանը խորհուրդ չի տվել մտավորականներին հացադուլի դիմել, սակայն, ընդունում է նաև, որ դա նրանց իրավունքն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |