«Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի «Արցախի երկինքը մաքուր լինի», հայտարարել է պաշտպանության նախարարը![]() 1 ապրիլի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե Ղարաբաղ ուղևորվող ինքնաթիռները կոչնչացվեն, ասելով, որ Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի «Արցախի երկինքը մաքուր լինի», հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդոյք Սեյրան Օհանյանը կթռչի ՀՀ նախագահի հետ նույն ինքնաթիռով Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթով, Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է, սակայն, ըստ արարողակարգի, նա չի կարող թռչել նույն ինքնաթիռով, ինչ նախագահը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահի հետ Երևանու համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքն է լիենլու Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի առաջին ուղևորը: Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վրա փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,-հայտարարել էր Մամեդովը: ԼՂՀ օդանավակայանը կընդունի և բաց կթողնի ինքնաթիռներ 2011-ի մայիսից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |