Հայաստանը փոխշահավետ համագործակցություն կծավալի Եթովպիայի հետ![]() 1 ապրիլի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ադիս Աբեբայում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Գիրմա Վոլդե-Գիորգիսին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե): Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո նախագահ Վոլդե-Գիորգիսի հետ տեղ գտած առանձնազրույցում երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների` պատմականորեն ձեւավորված հոգեւոր-մշակութային առնչությունները կարեւոր հիմք են Հայաստանի եւ Եթովպիայի միջեւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Նշվել է նաեւ այն նշանակալից ներդրումը, որ եթովպահայ համայնքը հարյուրամյակներ շարունակ ունեցել է Եթովպիայի հասարակական-մշակութային կյանքում: Առանձնազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: ԵԴԺՀ նախագահ Գիրմա Վոլդե-Գիրոգիսը դեսպան Մելքոնյանին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր ջերմ ողջույնները եւ բարեմաղթությունները, ինչպես նաեւ` Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ զարգացնելու պատրաստակամությունը: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Ադիս Աբեբայում գտնվելու օրերին դեսպան Մելքոնյանը երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներ է ունեցել նաեւ Եթովպիայի արտաքին գործերի պետնախարար Բերհան Գեբրե-Քրիստոսի, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի, էկոնոմիկայի եւ ֆինանսների պետնախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ադիս Աբեբայի Հայկական ակումբում կազմակերպվել է դեսպանի հանդիպումը եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |