Երևանի Սլավոնական համալսարանում քննարկեցին «Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերը 1 ապրիլի 2011 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը կայացավ Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերի քննարկումը, որին մասնակցում էին ֆիլմի ռեժիսորն ու կանացի գլխավոր դերակատար Նազենի Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում հյուրերն ուսանողներին պատմեցին դերասանների ընտրության, նկարահանումների և ֆիլմի վերաբերյալ արձագանքների մասին: «Խաչագողի հիշատակարանը» և «Սպանված աղավնին» ֆիլմերի ցուցադրությունը տեղի ունեցավ հանդիպման նախօրեին ՌՀՄ-ում, իսկ մինչ այդ ուսանողներին հանձնարարվել էր կարդալ Րաֆֆու և Նար-Դոսի համանուն ստեղծագործությունները: Գրքերն ընթերցելուց և ֆիլմը դիտելուց հետո ուսանողները ցանկություն հայտնեցին քննարկելու դրանք, և Ուսումնա-դաստիարակչական բաժինը ՌՀՄ հայագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպեցին այս հանդիպումը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |