Թուրքիայի նախագահն Իսրայելի նախագահին չի հրավիրել Ստամբուլի միջազգային գագաթաժողովին, դա արել է ՄԱԿ-ը 1 ապրիլի 2011 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսին Ստամբուլում կայանալիք միջազգային գագաթաժողովին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հրավեր է ուղարկվել ՄԱԿ-ի, այլ ոչ թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անունից: Այդ մասին գրում է թուրքական Today’s Zaman թերթը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Նրա խոսքով, մամուլի հավատարմագրումը, ինչպես և հրավերներն ուղարկվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակական գրասենյակից: Նախօրեին իսրայելյան The Jerusalem Post թերթը հաղորդեց, որ Պերեսին հրավերն ուղարկել է Թուրքիայի նախագահը: Երկու երկրների միջև հարաբերությունները բարդացան Գազայի սեկտորում «Ազատության նավատորմի» վրա կատարած հարձակումից հետո, որի ժամանակ թուրքական դրոշը կրող նավը չկատարեց իսրայելյան ափամերձ հսկիչների կարգադրությունն ու չկանգնեց զննման համար: Իսրայելյան հատուկ ծառայության ջոկատը բռնագրավեց նավը, գործողությունների արդյունքում Թուրքիայի 9 քաղաքացի սպանվեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |