«Ֆուկուսիմայի» ռադիոակտիվ մասնիկների ամպը կարող է հասնել Հայաստան, բայց ցածր կենտրոնացվածությամբ![]() 2 ապրիլի 2011 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում աղետից հետո «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում արտանետված ռադիոակտիվ մասնիկներով ամպը չի հասել Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ռադիոակտիվ ամպն անցել է Խաղաղ օվկիանոսի, ԱՄՆ-ի, Եվրոպայի վրայով և այժմ մոտավորապես Թուրքիայի վերևում է գտնվում: «Անգամ եթե ռադիոակտիվ ամպի մասնիկները հասնեն Հայաստան, դա մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար ոչ մի վտանգ չի ներկայացնի: Այդ մասնիկները չեն ազդի հանրապետության ընդհանուր ռադիոակտիվ ֆոնի վրա, քանի որ ամպի մեջ մասնիկների կենտրոնացումը մի քանի միլիարդ անգամ ցածր է նորմայից»,- ասել է կոմիտեի նախագահը: Աշոտ Մարտիրոսյանը հայտնել է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, և անգամ եթե ամպը ծածկի Հայաստանը, այն վտանգ չի ներկայացնի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |