Դմիտրի Ադբաշյան. ICAO-ն չի միջամտում ներքին ու չարտերային չվերթների իրականացմանը![]() 2 ապրիլի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) կանոնակարգում է բացառապես միջազգային չվերթները, նրա իրավասությունը չի տարածվում չարտերային ու ներքին թռիչքների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Արցախի Հանրապետության կառավարությանը կից ՔԱՎ պետ Դմիտրի Ադբաշյանը: «Ես արդեն բազմիցս եմ ասել, որ ինքնաթիռները թռչում են չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և ոչ Թուրքիան, ոչ Կիպրոսը, ոչ էլ Հունաստանը այդտեղ ոչ մի խնդիր չեն տեսնում՝ դրանք չարտերային չվերթներ են: Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա դա ընդհանրապես նրա իրավասությունից դուրս է: Ադրբեջանը մոռանում է, որ կա ՄԱԿ-ի կանոնադրություն, ICAO-ի կանոնադրություն: Եվ հետո, պետք չէ մոռանալ, որ Բաքվի բոլոր հայտարարությունները Ստեփանակերտի օդանավակայանի մասին արվում են բացառապես ներքին օգտագործման համար»,-ասել է Ադբաշյանը: Իր հերթին, ՔԱՎ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը հայտնել է, որ ԼՂՀ-ում անցնում է կլոր սեղան Կիպրոսի հարցի վերաբերյալ: «Այստեղ մեզ մոտ հավաքվել են թուրքեր, հույներ, կիպրոսցիներ: Կիպրոսի երկու համայնքների ներկայացուցիչները նշել են, որ Հյուսիսային Կիպրոսից և դեպի Հյուսիսային Կիպրոս թռիչքների հետ ոչ մի խնդիր չկա և չի էլ եղել: Բաքուն փորձում է խախտել մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքը»,-ասել է Գաբրիելյանը: Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիկրետ Ակչուրան հայտարարել է, որ առանց ICAO-ի թույլտվության նոր օդային միջանցքի բացումը Հայաստանի ու ու Լեռնային Ղարաբաղի միջև անօրինական է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |