Քարվաճառի ազատագրումը 18 տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի հերթական լուրջ հաղթանակն էր![]() 2 ապրիլի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին լրացավ Քարվաճառի ազատագրման 18 տարին: Մարտի 27-ից ապրիլի 5-ը ընկաժ ժամանակահատվածում սկսվեց Քարվաճառի շրջանի ռազմակայանների ոչնչացման գործողությունը, որը լուրջ սպառնալիք է ԼՂՀ արևմտյան սահմանների համար: Ապրիլի 2-ին ճնշվեցին Քելբաջարի կրակակետերը: Գրավելով Քելբաջարը Գյանջայի հետ կապող խաչմերուկը՝ ղարաբաղյան ուժերն ապրիլի 5-ին դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ: Քարվաճառի ազատագրումը ԼՂՀ պաշտպանության բանակի լուրջ հաղթանակն էր: Քարվաճառի շրջանը, որը բարձադիր է ղարաբաղյան սարահարթի համեմատ, մեծ ռազմական ու ռազմավարական նշանակություն ունի: Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գետերը և նրա ազատագրման հետ լուծվեց ջրի հարցը: Քարվաճառում է գտնվում Ղարաբաղի հայկական ճարտարապետության մարգարիտ՝ Դադիվանքը: Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարի սկզբում: Պահպանված կառույցների հիմնական մասը թվագրվում է 12-13 դարերով, որը վանքի ծաղկման շրջանն էր: Այժմ համալիրը վերակառուցվում է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |