Սիրիայի նոր կառավարությունը կձևավորի երկրի գյուղատնտեսության նախկին նախարար Ադել Սաֆարը![]() 3 ապրիլի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախկին գյուղնախարարի Ադել Սաֆարին հանձնարարել է ժամանակավորապես կատարել վարչապետի պարտականություններն ու նախարարների նոր գրասենյակ ձևավորել: Սաֆարը մտնում էր Նաջի Օտրիի կառավարության կազմի մեջ, որը մարտի 29-ին հրաժարական տվեց երկրում ժողովրդական հուզումներից հետո: Նոր վարչապետը, ասվում է հաղորդագրության մեջ, իր աշխատակազմի մասին կհայտարարի մոտակա երկու օրերի ընթացքում: Սիրիայի ղեկավարությունն անցյալ հինգշաբթի օրը հայտարարեց քաղաքական ձևափոխությունների արտակարգ ծրագրի ընդունման մասին, որը, մասնավորապես, նախատեսում է բազմակուսակցական համակարգի ներդրում, ԶԼՄ մասին նոր օրենքի ընդունում, դատական բարեփոխումներ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի խստացում, որը բնակչության առանձնակի դժգոհությունն է առաջ բերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |