Անկարայի ոստիկանությունը ջնջել է Դինքի սպանության կասկածյալի հեռախոսազրույցների ձայնագրությունները

Անկարայի ոստիկանությունը ջնջել է Դինքի սպանության կասկածյալի հեռախոսազրույցների ձայնագրությունները

PanARMENIAN.Net - Տրապիզոնի ոստիկանության գլխավոր տեսուչը պնդում է, որ 2007 թվականի հունվարին հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության կասկածյալ Յասին Հայալի հեռախոսազրույցների ձայնագրությունները ջնջել են Անկարայի ոստիկանության աշխատակիցները: Նման հայտարարությամբ դատախազը հանդես եկավ այն բանից հետո, երբ Դինքին սպանող Օգյուն Սամաստի հայրը հարցաքննության կանչվեց, որպեսզի բացատրի իր որդու կապը Տրապիզոնի ժանդարմների պետի հետ:

Ինչպես գրում է Hurriyet-ը, Անկարայի գլխավոր դատախազը հարցաքննել է նաև Տրապիզոնի ոստիկանության նախկին աշխատակիցներին, այդ թվում` ոստիկանության պետի նախկին տեղակալ Էմին Արսլանին և ոստիկանության գլխավոր տեսուչ Լեվենտ Յարիմելին, որը Տրապիզոնում` դատախազի գրասենյակում, ցուցմունքներ է տվել Դինքի սպանության գործով և հայտարարել, որ Հայալի ձայնագրությունները ջնջել է Անկարայի ոստիկանության հետախուզական ծառայությունը: Նա հաղորդել է նաև, որ հետախուզության պաշտոնական հաշվետվությունն այն մասին, որ Հայալին պատկանող հեռախոսի ձայնագրություններն ունկնդրելու որևէ քննություն չի անցկացվել, չի համապատասխան իրականությանը:

Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակոս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քնության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որին նույնպես սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---