17 տարվա ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում հրադադարի ռեժիմ

17 տարվա ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է նշանակում հրադադարի ռեժիմ

PanARMENIAN.Net - Մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, արդյունքում արձանագրվել է ավելի քան 1500 կրակոց: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու դիպուկահարային հրացաններից առավել ինտենսիվ կրակահերթեր են իրականացրել մարտի 31-ին` կրակային թիրախ ընտրելով շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային գծի պահպանությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---