ԱՄՆ-ի ամենամեծ մզկիթի մոտ տեղի կունենա հակամահմեդական բողոքի ակցիա 4 ապրիլի 2011 - 09:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան քահանա Թերի Ջոնսը, որի պատճառով Աֆղանստանում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որի արդյունքում մարդիկ են մահացել, խոստացել է ԱՄՆ-ի ամենամեծ մզկիթի մոտ անցկացնել հակամահեդական բողոքի ակցիա, որը գտնվում է Միչիգանում: «Մեր նպատակն է հնարավորինս լավ տեղեկացնել իսլամի արմատական տարրերի մասին»,- ասել է քահանան` հանդես գալով Գեյնսվել քաղաքի եկեղեցում: «Իհարկե, մարդկանց սպանություններն ուղղակի սարսափելի են: Բայց մեկ այլ կողմից դա իսլամական կրոնի արմատական տարրերի գործունեության ևս մեկ ապացույց է»,- հավելել է Ջոնսը: Նրա խոսքերով, հակաիսլամական բողոքի ակցիան անցկացվելու է ապրիլի 22-ին: Ապրիլի 1-ին, ցուցարարները, որոնք բողոքում էին ամերիկյան քահանայի կողմից Ղուրանը հրկիզելու դեմ, հարձակվել են ՄԱԿ շենքի վրա աֆղանական Մազարի-Շարիֆում, որի արդյունքում մահացել է 8 մարդ և 12-ը վիրավորվել են: Ապրիլի 2-ին մի քանի հազար մարդ Ղուրանն այրելու դեմ բողոքի ակցիա են անցկացրել աֆղանական Կանդաղարում: Այդ ժամանակ սպանվել է 13 հոգի: Շաբաթ երեկոյան Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Աֆղանստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիան, որի արդյունքում մահացել են ՄԱԿ դիվանագիտական առաքելության աշխատողներ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |